Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Երիկամի քաղցկեղ. urolog.am

Երիկամի քաղցկեղ. urolog.am

Երիկամի քաղցկեղը բնորոշվում է երիկամային հյուսվածքում չարորակ բջիջների առաջացմամբ: Երիկամները զույգ օրգաններ են, այդ պատճառով ուռուցքը կարող է զարգանալ մեկում (աջում կամ ձախում), կամ` միաժամանակ երկուսում:

Հիվանդությունն արագ է զարգանում և հիմնականում ախտահարում է տղամարդկանց: Երիկամաբջջային քաղցկեղը վտանգավոր է, քանի որ այն արագ է ընթանում ու սկզբնական շրջանում գրեթե անախտանիշ է:Ցավի և անհարմարության բացակայության պատճառով հիվանդները չեն կասկածում օրգանիզմում տեղի ունեցող խանգարումների մասին և արդեն կլինիկա են դիմում ուշ շրջանում: Այդ ընթացքում չարորակ ուռուցքը հասցնում է մետաստազներով ախտահարել մոտակա և հեռակա օրգանները:
 
Երիկամի քաղցկեղի բուժման դեպքում հիվանդների միջին ապրելիությունը պայմանավորված է ախտաբանության հայտնաբերման փուլով և որակավորված բուժմամբ: Երբ չարորակ ուռուցքը հայտնաբերվում է առաջին փուլում, հիվանդների ապրելիությունը միջինը կազմում է ավելի քան 70 %, երկրորդ փուլի դեպքում՝ 65-70%: Եթե հիվանդի մոտ քաղցկեղն ախտորոշվում է երրորդ փուլում, միջին ապրելիությունը կազմում է 50%, չորրորդ փուլի դեպքում այն համապատասխանաբար կազմում է 10%:

Երիկամի քաղցկեղի տեսակները

Ժամանակակից բժշկության մեջ տարբերում են երիկամի չարորակ ուռուցքի մի քանի տեսակ: Քաղցկեղի տեսակը կարելի է որոշել ժամանակակից ախտորոշիչ սարքերով համալիր հետազոտությունից հետո:

Երիկամի քաղցկեղի հիմնական տեսակներն են.

  • երիկամաբջջային քաղցկեղ,
  • անցումային բջջային քաղցկեղ,
  • սարկոմա,
  • Վիլմսի ուռուցք:


Երիկամաբջջային քաղցկեղի զարգացման հիմնական պատճառներն են.

  • երկարատև ծխելը,
  • աշխատանքն անբարենպաստ պայմանները (թունավոր նյութերի հետ շփումը, նավթի արտադրությունում, բարձր ճառագայթման պայմաններում աշխատելը),
  • ավելորդ քաշը,
  • երիկամների բնածին արատները և քրոնիկական հիվանդությունները, երիկամային անբավարարությունը, պիելոնեֆրիտը, երիկամների պոլիկիստոզը,
  • միզատար համակարգի բնածին կամ ձեռք բերովի ախտաբանությունները,
  • կրած տուբերկուլոզի հետևանքները:


Երիկամի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները

Հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական պատճառներն են.

  • հիվանդի սեռը. առավել հաճախ ախտորոշվում տղամարդկանց մոտ, հիմնականում 50 տարեկանից հետո,
  • ծխելը,
  • զարկերակային գերճնշումը,
  • ավելորդ քաշը,
  • երիկամների ախտաբանությունները և քրոնիկական հիվանդությունները,
  • թունավոր նյութերի հետ աշխատանքը,
  • ժառանգական նախատրամադրվածությունը:



Երիկամի քաղցկեղի ախտանիշները

Հիվանդության զարգացման սկզբնական փուլում հիվանդը գրեթե անհարմարություն չի զգում: Երիկամի քաղցկեղի նշանները նկատվում են ախտաբանության զարգացումից հետո միայն: Այդ պատճառով հիվանդությունն ախտորոշվում է քաղցկեղի ուշ շրջանում:

Երիկամի քաղցկեղի հիմնական ախտանիշներն են.

  • արյունամիզություն,
  • ցավ. բութ, նվացող ցավը տեղակայվում է ախտահարված օրգանի շրջանում և արտահայտվում է քաղցկեղի ուշ շրջանում,
  • քաշի անկում, մաշկի գույնի փոփոխություն, ընդհանուր թուլություն, մշտական հոգնածություն,
  • կարծր ուռուցքի չափերի մեծացում,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում. քաղցկեղի վաղ շրջանում մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ հիվանդության դեմ իմունիտետի պայքարի արդյունքում: Ավելի ուշ շրջանում մարմնի բարձր ջերմաստիճանի պահպանումը պայմանավորված է օրգանի հյուսվածքների մեռուկացմամբ և շրջակա օրգաններում բազմաթիվ բորբոքումների առկայությամբ:



Երիկամի քաղցկեղի փուլերը

Երիկամային կարցինոմայի զարգացումը դասակարգվում է չորս փուլով: Յուրաքանչյուր փուլը որոշվում է ուռուցքի չափերով և մոտակա ու հեռակա օրգաններում մետաստազների առկայությամբ:

Առաջին փուլ: Բնորոշվում է ուռուցքի նվազագույն չափերով: Նորագոյացությունը դեռևս ախտահարված երիկամի սահմաններում է: Չկան մետաստազներ, ինչպես նաև ավշային հանգույցների ախտահարում:

Երկրորդ փուլ: Ուռուցքի չափերը հասնում են մինչև 7 սմ, տեղակայված է երիկամի սահմաններում: Մետաստազներ և ավշային հանգույցների ախտահարում չի հայտնաբերվում:

Երրորդ փուլ: Ուռուցքը հասնում է մեծ չափերի (3-7 սմ), դուրս է գալիս ախտահարված երիկամի սահմաններից, սակայն գտնվում է երիկամային փակեղի սահմաններում: Ավշային հանգույցներում կան մետաստազներ: Հեռակա մետաստազներ չեն հայտնաբերվում:

Չորրորդ փուլ: Ուռուցքի չափերը չեն որոշվում, այն դուրս է գալիս երիկամային փակեղի սահմաններից: Ավշային հանգույցներում և հեռակա օրգաններում կան մետաստազներ:

Երիկամի քաղցկեղի մետաստազները

Երիկամի հեռացումից հետո երեք տարիների ընթացքում ուռուցքի կրկնակի առաջացման և օրգաններում մետաստազավորման ռիսկը բարձր է:

Երիկամի քաղցկեղի ժամանակ մետաստազներ հիմնականում առաջանում են հետևյալ օրգաններում.

  • լյարդ,
  • թոքեր,
  • ուղեղ,
  • ոսկրեր:


Երիկամի քաղցկեղի ախտորոշումը

Երիկամի կարցինոմայի ախտորոշման առաջին փուլը անամնեզի հավաքումն է, պացիենտի հիվանդության պատմության ուսումնասիրումը և արյան քննության իրականացումը (ընդհանուր, կենսաքիմիական): Քննության նորմալ ցուցանիշներից շեղումների դեպքում ուռուցքը բացառելու նպատակով անհրաժեշտ է երիկամների մանրամասն հետազոտություն իրականացնել: Հետազոտման ժամանակակից եղանակները հնարավորություն են տալիս որոշել երիկամի չարորակ ուռուցքի չափերը և զարգացման փուլը:

Երիկամի քաղցկեղի ախտորոշման եղանակները.

  • Համակարգչային շերտագրություն
  • Մագնիսառեզոնանսային շերտագրություն
  • Պունկցիոն բիոփսիա


Երիկամի քաղցկեղի բուժումը

Երիկամի քաղցկեղի բուժման եղանակը պայմանավորված է օրգանիզմում ուռուցքի տարածվածության աստիճանից, ինչպես նաև մեծ նշանակություն ունի մետաստազների առկայությունը:

Երիկամի քաղցկեղի բուժման եղանակները.

  • վիրաբուժական եղանակ,
  • ճառագայթային բուժում,
  • Քիմիաթերապիա,
  • Իմունաթերապիա:


Ապաքինվելու հնարավորությունը բաց չթողնելու կամ կյանքի որակը զգալի բարձրացնելու նպատակով հիվանդները պետք է տարեկան առնվազն մեկ անգամ կանխարգելիչ զննում անցնեն և իրականացնեն երիկամների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ): Երիկամի քաղցկեղի վաղ ախտորոշումը մեծացնում է ապաքինման հավանականությունը:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ